Աղմկահարույց ձայնագրությունից հետո Վարդազարյանի լիազորությունները դադարեցվե՞լ են. լրատվամիջոց
Irakanum.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշել է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։
NEWS.am-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունը, նշելով, որ խորհուրդն այդ հարցով խորհրդակցական սենյակում է։
Կայքի հետ զրույցում Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն էլ ասաց՝ եթե ԲԴԽ-ն հիմա նման որոշում կայացնի, ապա դրանով եւս մի քանի խախտում կավելացնի արձանագրված մյուս խախտումներին։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք և դանակահարություն Ռյա Թազա գյուղում.
Հունիսի 8-ին ժամը 16.25-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ռյա Թազա գյուղում վիճաբանություն եւ ծեծ...
Ապարանում կրակոցներից տուժածներից մեկն ԱԱԾ աշխատակից է. Վանեցյանը մանրամասներ է հայտնել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ապարանում տեղի ունեցած հրաձգության մասին գրել է. «Քիչ առաջ տ...
1 զոհ. 6 վիրավոր. ՔՊ-ական պատգամավորը հերքում է Ապարանում կրակոցների հետ կապը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում հերքել է լուրերը, թե ինքը կամ իր...
Ընդդիմության հավաքն ԱԱԾ-ի մոտ ավարտվել է. հայտնի է՝ երբ կրկին հանրահավաք կլինի
«Դիմադրություն» շարժման հավաքն ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ քիչ առաջ ավարտվել է: ԱԺ «Հայաստան» խմբակցո...