1 զոհ. 6 վիրավոր. ՔՊ-ական պատգամավորը հերքում է Ապարանում կրակոցների հետ կապը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում հերքել է լուրերը, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները մասնակցել են ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին։
«Հարգելի քաղաքացիներ, հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիք անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։
Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։
Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»,–գրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև։ Ըստ լրատվամիջոցների՝ վիճաբանության ժամանակ կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով կա զոհ, վիրավորվել է 6 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Ապարանում կրակոցներից տուժածներից մեկն ԱԱԾ աշխատակից է. Վանեցյանը մանրամասներ է հայտնել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ապարանում տեղի ունեցած հրաձգության մասին գրել է. «Քիչ առաջ տ...
Աղմկահարույց ձայնագրությունից հետո Վարդազարյանի լիազորությունները դադարեցվե՞լ են. լրատվամիջոց
Irakanum.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշել է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները...
Ընդդիմության հավաքն ԱԱԾ-ի մոտ ավարտվել է. հայտնի է՝ երբ կրկին հանրահավաք կլինի
«Դիմադրություն» շարժման հավաքն ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ քիչ առաջ ավարտվել է: ԱԺ «Հայաստան» խմբակցո...
Մեկ օրում ազատել են նախկին պետին և նշանակել պատգամավորի եղբորը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Համ...