ԱՄՆ-ն գերտերություն է, որի վերնախավն ուռճացված ինքնագնահատական ունի. Պուտին
ԱՄՆ-ը մեծ տերություն է, բայց այս երկրի վերնախավն ունի ուռճացված ինքնագնահատական, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Kp. ru-ն:
«ԱՄՆ քաղաքական վերնախավը բոլորին վերևից է նայում, հաճախ վերաբերվում է ուռճացված ինքնագնահատականով: Բայց դա չի բացառում այն, որ ԱՄՆ-ը գերերություն է: Սա մի երկիր է, որը դարձել է համաշխարհային առաջատար 300 տարում, սա հարգանքի է արժանի: Բայց վերնախավերի ներքին խնդիրներն ու սխալներն իրենց զգացնել են տալիս. խնդիրներն աճում են տնտեսության և այլ ոլորտներում»,- ասել է երկրի ղեկավարը։
Ռուսաստանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել էներգակիրների գների աճի վրա։ Նա նշել է, որ շուկան թանկանում է, իսկ ԱՄՆ-ն շուկայում գլխավորն է։ Պուտինը նախազգուշացրել է խնդիրների հետագա սրման մասին, եթե նման քաղաքականությունը շարունակվի: Միաժամանակ, քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ ամերիկացիները «էլիտաներին կդնեն այնպիսի դիրքերում, որտեղ նրանք պետք է արձագանքեն բնակչության պահանջներին»։
«Եվ ի վերջո հարաբերությունները ճիշտ կկառուցվեն: Այստեղ ես լավատես եմ»,- հավելել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանը հանդիպման է հրավիրել Սեյրան Օհանյանին եւ Արթուր Վանեցյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությ...
Դեմարկացիայի արդյունքում Շուռնուխ գյուղի կեսը ադրբեջանցիները պետք է վերադարձնեն. Շուռնուխի համայնքապետ
Շուռնուխցիները, որոնց բնակարանները պատերազմից հետո ապօրինի կերպով անցել էին ադրբեջանցիների վերահսկողության տակ, դեռևս փո...
Ուկրաինայի ՊՆ-ն մանրամասն տեղեկություններ է ստացել Ղրիմի կամրջի տեխնիկական կառուցվածքի մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Ղրիմի կամրջի տեխնիկական փաստաթղթ...
Մահացել է հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժան Լուի Տրենտինյանը
Մահացել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Լուի Տրենտինյանը: Դերասանը վախճանվել է կյանքի 92-րդ...