Հայաստանի պատմության մեջ մենք այսքան անհեռատես ու ապիկար ընդդիմություն չենք ունեցել. Հայկ Կոնջորյան
Իշխան Սաղաթելյանն ու իրենց քաղաքական թիմը հասնում էին քաղաքական սակավամտության օլիմպիական բարձունքին։ Իշխան Սաղաթելյանն ամեն օր գերազանցում էր ինքն իրեն և իրենք գերազանցում էին իրենց քաղաքական անհեռատեսության մեջ։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․
«Մեզ ասում էին չեք տիրապետում իրավիճակին, իրենք չեն տիրապետում, պարալիզացնում էին քաղաքը, ասյօր իրենք են պարալիզացված։ Սա խայտառակություն էր և ընդդիմության ճակատագրի այս տխուր վերջաբանը որպես ՀՀ քաղաքացի ուրախ չեմ դրանով։ Մարդիկ պիտի նաև այլընտրանք ունենան, Հայաստանի պատմության մեջ մենք այսքան անհեռատես ու ապիկար ընդդիմություն չենք ունեցել։
Պոկերում տերմին կա՝ պոկեր-ֆեյս, երբ ուզում են բլեֆ անեն, այնպիսի լուրջ դեմքով են անում, որ դիմացինը հավատա, դե իրանց մեջ պոկեր խաղացողներ կան, երևի ասել են էդ սուտը վստահ դեմքով, ձայնով ասեք, որ ժողովուրդը հավատա։ Պարզվեց, որ ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է»,-նշել է Կոնջորյանը։
Նրա կարծիքով շարժման նպատակը պարզ իշխանություն զավթելու փորձ է, մեր իմաստուն ժողովուրդը իր վերաբերմունքով ցույց տվեց, թե ինչ կարծիք ունի այս գործընթացի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանը հանդիպման է հրավիրել Սեյրան Օհանյանին եւ Արթուր Վանեցյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությ...
Ջենիֆեր Լոպեսը կժամանի Հայաստա՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն եւ մենահամերգով հանդես կգան աշխարհահ...
Ուկրաինացի գեներալը սպառնացել է հարվածել Ղրիմի կամրջին
Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն սպառնացել է Ղրիմի կամրջին ուկրաինական զորքերի կողմից հարվածով, գ...
Դեմարկացիայի արդյունքում Շուռնուխ գյուղի կեսը ադրբեջանցիները պետք է վերադարձնեն. Շուռնուխի համայնքապետ
Շուռնուխցիները, որոնց բնակարանները պատերազմից հետո ապօրինի կերպով անցել էին ադրբեջանցիների վերահսկողության տակ, դեռևս փո...