Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, կա Արցախի Հանրապետություն. Բեգլարյանը՝ Ալիևին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ հայտարարություններին Արցախի վերաբերյալ: Ինչպես թելեգրամյան իր էջում Բեգլարյանը գրել է.
«Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անկոտրում իրավունքը»,- գրել է Բեգլարյանը:
Արցախի պետնախարարի խոսքով՝ ավելի լավ կլիներ, որ Ալիևն ավելի շատ մտածեր Ադրբեջանի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների բարեխիղճ կատարման մասին ՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների (այդ թվում ՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթարների և այլ փոքրամասնությունների) իրավունքների ապահովումը ՝ հայերի իրավունքների մասին «մտահոգվելու» փոխարեն։
«Միգուցե, Ալիևը հանկարծ հիշի, թե ինչ է տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան 500 000 հայերի հետ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա՞ թեկուզ մեկ հայ»,- գրել է Բեգլարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանը հանդիպման է հրավիրել Սեյրան Օհանյանին եւ Արթուր Վանեցյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությ...
Ջենիֆեր Լոպեսը կժամանի Հայաստա՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն եւ մենահամերգով հանդես կգան աշխարհահ...
Ուկրաինացի գեներալը սպառնացել է հարվածել Ղրիմի կամրջին
Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն սպառնացել է Ղրիմի կամրջին ուկրաինական զորքերի կողմից հարվածով, գ...
Դեմարկացիայի արդյունքում Շուռնուխ գյուղի կեսը ադրբեջանցիները պետք է վերադարձնեն. Շուռնուխի համայնքապետ
Շուռնուխցիները, որոնց բնակարանները պատերազմից հետո ապօրինի կերպով անցել էին ադրբեջանցիների վերահսկողության տակ, դեռևս փո...