Վիսկիի պատերազմն ավարտվել է. Դանիան և Կանադան լուծել են տասնամյակներ տևած տարածքային վեճը
Դանիան և Կանադան արդեն ունեն ցամաքային սահման: Այս մասին գրում է Говорит Москва-ն՝ հղում տալով Դանիայի ԱԳՆ հայտարարությանը:
Նշվում է, որ ցամաքային սահմանն անցնում է Հանս կղզու երկայնքով՝ 1,3 քառ. կմ մակերեսով։
Ըստ հայտարարության՝ կողմերը հարթել են անմարդաբնակ Հանս կղզու սեփականության շուրջ վեճը, որն այժմ բաժանված է կանադական Նունավուտի և Գրենլանդիայի միջև, որը ինքնավարություն է Դանիայի կազմում:
Տարածքային վեճը չէր լուծվում 1973 թվականից։ Չնայած պնդումներին, երկու երկրներն էլ կոնֆլիկտային իրավիճակներ չեն ստեղծել և հարցին հումորով են մոտեցել։ Կղզի կատարած այցի ժամանակ դանիացի զինվորականները այնտեղ թողել են ազգային «Ակվավիթ» ըմպելիքի շիշ և «Բարի գալուստ դանիական կղզի» ցուցանակը, իսկ կանադացի զինվորականները՝ վիսկիի շիշ և «Բարի գալուստ Կանադա» ցուցանակը:
Նմանատիպ հոդվածներ
Սեքս-սկանդալ՝ բրիտանական մարմնամարզությունում
Բրիտանացի 40 մարմնամարզիկներ հայտնել են մարզիչների կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին, գրում է Lenta. ru-ն:&...
Իշխան Սաղաթելյանը առաջարկել է հավաքել վրանները
«Դիմադրություն» շարժումը վաղը կհավաքի վրանները Ֆրանսիայի հրապարակից: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակո...
Հայաստանի իշխանություններին հորդորում ենք հարգել մարդու իրավունքները. ԱՄՆ դեսպանատուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանություններին մենք հորդորում ենք հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազա...
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 35 րոպե 24 վայրկյան ստի օլիմպիական ռեկորդ սահմանեց. Նաիրա Զոհրաբյան
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 35 րոպե 24 վայրկյան ստի օլիմպիական ռեկորդ սահմանեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գ...