Սեքս-սկանդալ՝ բրիտանական մարմնամարզությունում
Բրիտանացի 40 մարմնամարզիկներ հայտնել են մարզիչների կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին, գրում է Lenta. ru-ն:
The Guardian-ը գրում է, որ մոտ 40 բրիտանացի մարզիկներ դատական հայցեր են ներկայացրել բրիտանական մարմնամարզության ֆեդերացիայի (British Gymnastics) ղեկավարության դեմ, որում նրանք պնդում են, որ ֆիզիկական և հոգեբանական բռնության են ենթարկվել մարզիչների կողմից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սեքս-սկանդալը բռնկվել է 2015 թվականին և շարունակվել մինչև անցյալ տարի։ Փաստաբան Էնն Ուայթը հայտնել է, որ դիմում է ստացել մոտ 400 մարդուց: Դիմումներից 39-ը ուղարկվել են տեղական իշխանություններին՝ մարզիկների անվտանգության համար:
Ներկայումս հետաքննություն է ընթանում ղեկավարության բոլոր մակարդակներում։
2021 թվականի հոկտեմբերին մարմնամարզության օլիմպիական չեմպիոններ Սիմոն Բայլսը, Էլի Ռայսմանը և Մաքայլա Մարոնին միջնորդեցին ԱՄՆ Կոնգրեսին ցրել երկրի օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեների ղեկավարությունը՝ բժիշկ Լարի Նասարի հետ կապված սկանդալի պատճառով:
Նրանց կարծիքով՝ հանձնաժողովը քայլեր չի ձեռնարկել ազգային հավաքականներում սեռական բռնության դեմ պայքարելու համար։
Նասարը հունվարին դատապարտվել է 175 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների մեջ։ Նրա դեմ մեղադրանքներ են ներկայացրել ավելի քան 140 մարզիկներ, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոններ Բայլսը, Ռայսմանը, Մարոնին և Գաբրիել Դուգլասը։
Բռնության ենթարկվածների մեծ մասը անչափահասներ են եղել։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 35 րոպե 24 վայրկյան ստի օլիմպիական ռեկորդ սահմանեց. Նաիրա Զոհրաբյան
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 35 րոպե 24 վայրկյան ստի օլիմպիական ռեկորդ սահմանեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գ...
Վիսկիի պատերազմն ավարտվել է. Դանիան և Կանադան լուծել են տասնամյակներ տևած տարածքային վեճը
Դանիան և Կանադան արդեն ունեն ցամաքային սահման: Այս մասին գրում է Говорит Москва-ն՝ հղում տալով Դանիայի ԱԳՆ հայտարարությա...
Ջենիֆեր Լոպեսը կժամանի Հայաստա՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն եւ մենահամերգով հանդես կգան աշխարհահ...
Ուկրաինացի գեներալը սպառնացել է հարվածել Ղրիմի կամրջին
Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն սպառնացել է Ղրիմի կամրջին ուկրաինական զորքերի կողմից հարվածով, գ...