Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 35 րոպե 24 վայրկյան ստի օլիմպիական ռեկորդ սահմանեց. Նաիրա Զոհրաբյան
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 35 րոպե 24 վայրկյան ստի օլիմպիական ռեկորդ սահմանեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։
«Խոսելով բացառապես իր ուսապարկերի եւ «made in ծիգռովկա» աուդիտորիայի համար, Նիկոլը ջախջախեց ստի բոլոր հնարավոր դեդեկտորերը։
ԱԺ-ում Նիկոլի այսօրվա ելույթը վստահաբար պիտի տեղ գտնի անտի-քաղաքագիտության դասագրքերում, թե ինչպե՞ս ֆռռացնել ու մանիպուլացնել ընտրելու եւ քվեարկելու անթույլատրելի իրավունք ունեցող սեգմենտին՝ Արցախի հանձնումն Ադրբեջանին անհրաժեշտ փաթեթավորմամբ ու գույնզգույն բանտիկներով կազմակերպելու համար։
Եւ այսպես, ընդամենը մի քանի դիտարկում.
Եթե 2016-ին Արցախն արդեն հանձնված էր Ադրբեջանին, էդ ինչո՞ւ էր Ալիեւը համառորեն հրաժարվում վերցնել իրեն հանձնված Արցախն ու հայտարարում, թե փակ դռների հետեւում միազգային հանրությունն իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։
Եթե մինչ-նիկոլական էպոխան Արցախն արդեն հանձնված էր Ադրբեջանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն ինչի՞ էին ԼՂ կարգավորման հինգ հայտարարություն ընդունում՝ հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրմամբ։ Էլ չեմ խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի 30-ամյա հոբելյանական աշխատանքի մասին։
Եթե մինչ իր հայտնությունը՝ Արցախն արդեն հանձնված էր Ադրբեջանին՝ իր սեփական զրոյական կետից Նիկոլն ի՞նչ էր բանակցում հանձնված Արցախի մասով։
Իսկ իրականում՝ այսօրվա շոու-փարթին կազմակերպվել էր մեկ նախադասության համար, որն էր՝ «Ցանկացած կարգավիճակ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, պետք է լուծում համարվի մեզ համար»։
Որովհետեւ, ինչպես շարունակեց իր հաջորդ նախադասության մեջ «ժողվարչապետը»՝ «Խաղաղության պայմանագիրը երաշխիք չէ, որ խաղաղության օրակարգը հաջողելու է, բայց դրա հակառակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանը տանելու է կործանման»։
Իսկ սա «թարգմանաբար» նշանակում է մեկ պարզ համադասական նախադասություն եւ հակահայ միտք՝ «Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում եւ վերջ»։
Ուստի, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ան-Արցախ ու թուրքի ստայանկա Հայաստանում»,- գրել է Զոհրաբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սեքս-սկանդալ՝ բրիտանական մարմնամարզությունում
Բրիտանացի 40 մարմնամարզիկներ հայտնել են մարզիչների կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին, գրում է Lenta. ru-ն:&...
Վիսկիի պատերազմն ավարտվել է. Դանիան և Կանադան լուծել են տասնամյակներ տևած տարածքային վեճը
Դանիան և Կանադան արդեն ունեն ցամաքային սահման: Այս մասին գրում է Говорит Москва-ն՝ հղում տալով Դանիայի ԱԳՆ հայտարարությա...
Ջենիֆեր Լոպեսը կժամանի Հայաստա՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն եւ մենահամերգով հանդես կգան աշխարհահ...
Ուկրաինացի գեներալը սպառնացել է հարվածել Ղրիմի կամրջին
Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն սպառնացել է Ղրիմի կամրջին ուկրաինական զորքերի կողմից հարվածով, գ...