ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսի վարորդին դանակահարած ուղևորի ձերբակալման կադրերը. մանրամասներ
Հունիսի 9-ի առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց։
Բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ սպանության փորձի հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով Ավանի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Պարզվեց՝ տուժողն ավտոբուսի վարորդ է։ Երթուղում նրա և ուղևորներից մեկի միջև վեճ էր սկսվել։ Միկոյան փողոցում նրանք իջել էին ավտոբուսից, ապա ուղևորը դանակահարել էր վարորդին։ Նոր Նորքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ, 55-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նա ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է. 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապար...
Զինված արցախցիները գալիս էին Երևան՝ հայտնի անձին սպանելու. Shamshyan
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Արարատի մարզում իրականացրել են «Վնասազեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ուղևորը դանակահարել վարորդին. ՔԿ-ն հրապարակել է տեսակադրերը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչ...
Պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, կա վիրավոր. վթարային իրավիճակ ստեղծած վարորդը փախել է
Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային...