Մխիթարյանը պետք է պատասխան տա «Ռոմա»-ին. վերջնագիր է ներկայացվել
Իտալական «Ռոմա»-ն վերջնագիր է ներկայացրել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է հայտնի մարզական լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Իր ինտերնետային էջում լրագրողը նշել է, որ այսօր՝ հունիսի 3-ին, հայ ֆուտբոլիստը պետք է պատասխանի այն հարցին, թե արդյոք նոր պայմանագիր կկնքի՞ «Ռոմայի» հետ, թե՞ ոչ։
Նախօրեին ակումբը խաղացողին ներկայացրել է նոր առաջարկ՝ 3,5 միլիոն եվրո գումարած բոնուսներ, որոնք կանոնավոր խաղալու դեպքում կավելանան 15 օրը մեկ։ Արդյունքում գումարը կարող է ավելացվել մինչեւ 4,1 մլն եվրո։ Առաջարկը ներառում է նաև մեկ տարվա պայմանագիր՝ «Ռոմայի» եվրոպական որակավորման դեպքում ևս մեկ մրցաշրջանով ավտոմատ երկարաձգմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակով: Այդ մասին գրել էր Sky Sport Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբի ղեկավարներն այսօր կայացած հանդիպման ժամանակ հայ կիսապաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ չեն պատրաստվում բարելավել պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ իրենց առաջարկը։