«Ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ բեմականացված ու գռեհիկ շոուներ». Ավանեսյանը` ընդդիմադիրների մասին
«Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը որ կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճը ու խստորեն արձագանք կլինի դրան», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։
Ավանեսյանի խոսքով՝ ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ «բեմականացված ու գռեհիկ շոուներ»։
«Այո՛, ոստիկանական ուժերն ու մեր բոլոր իրավապահները պետք է գործեն խստիվ, օրենքի շրջանակներում», - նշեց նախարարը։
Ավանեսյանն ասաց, թե ժողովրդավարություն չի նշանակում անօրինական թողտվություն։ Ժողովրդավարություն, նրա խոսքով, նշանակում է պատշաճ վարքագիծ, իսկ երբ դա չկա, այո՛, պետք է կիրառվի վարչարարություն։
Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը երեկ գնացել են Առողջապահության նախարարություն, մուտք գործել սենյակ, որտեղ նախարարը խորհրդակցության է եղել։ Ընդդիմադիր պատգամավորները նախարարի դիմաց նետել են 44-օրյա պատերազմում զոհված տղաների լուսանկարները, որտեղ նրանց մարմինները պարկերով գետնին էին նետված։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
ԴԺՀ-ում մահապատժի են ենթարկել 3 օտարերկրացու. դատապարտյալները գնդակահարվելու են
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել 3 օտարերկրացու, որոնք կռվել են ուկրաինական...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Լավրովի այսօրվա հայտարարության մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ...
ՌԴ ԱԳՆ-ն սղագրությունում փոխել է Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունը
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար...