ՌԴ ԱԳՆ-ն սղագրությունում փոխել է Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունը
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի սղագրությունը, որում արցախյան Փառուխ գյուղի վերաբերյալ Լավրովի պատասխանն էականորեն փոփոխվել է:
Հիշեցնենք, որ երեկ Լավրովը, պատասխանելով համապատասխան հարցին, ասել էր, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսակյունից:
«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», - ասել էր ՌԴ ԱԳ նախարարը:
Մինչդեռ ՌԴ ԱԳՆ սղագրությունում որպես Լավրովի պատասխան նշվել է հետևյալը.
«Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանտվության գոտում թույլ չի տա Փառուխի տիպի միջադեպեր»:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
ԴԺՀ-ում մահապատժի են ենթարկել 3 օտարերկրացու. դատապարտյալները գնդակահարվելու են
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել 3 օտարերկրացու, որոնք կռվել են ուկրաինական...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Լավրովի այսօրվա հայտարարության մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ...
«Այս պահին մենք հարմար չենք գտնում շարունակել այստեղ հանդիպումը». Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժման անդամները ավարտեցին իրենց ակցիան արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Հիշեցնենք` այստեղ տեղի...