«Հունաստանին զգուշացնում ենք, որ խելքը գլուխը հավաքի». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է եղել Էգեյան ծովի տարածաշրջանում այդ երկրի ԶՈՒ-երի կողմից անցկացվող մասշտաբային «EFES 2022» զորավարժությունների ցուցադրական օրվա գործողություններին: Տեղեկատվությունը փոխանցում է ermenihaber.am-ը։
Էրդողանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով մի շարք հարցերի, որոնց թվում Սիրիայի հյուսիսում քրդական գործոնին և Հունաստանի հետ առկա լարվածությանը:
Սիրիայի վերաբերյալ նա նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տալու, որ իր սահմանին մոտ «ահաբեկչական միջանցքներ» ձևավորվեն: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անպայմանորեն ամբողջացնելու է Սիրիայի հյուսիսում ռազմագործողությունների արդյունքում ձվավորած այսպես կոչված անվտանգության գոտու այն հատվածները, որոնք կիսատ է թողել:
Անդրադառնալով Հունաստանի հետ հարաբերություններին՝ նա հայտարարել է, որ Էգեյան ծովում, Արևելյան Միջերակական ծովում և Կիպրոսում Թուրքիայի դեմ ռազմավարություն է կիրառվում, որը սպառնալիքներ է պարունակում միջազգային պայմանագրերով հաստատված ԹՀ իրավունքների և շահերի դեմ:
Այս համտեքստում Էրդողանն ընդգծել է. «Այս առիթով Հունաստանին մեկ անգամ էլ կոչ եմ անում հրաժարվել ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումից, գործել միջազգային պայմանագրերին համապատասխան: Կատակ չեմ անում, լուրջ եմ ասում: Հատկապես այս ազգը վճռական է և, երբ մի բան ասում է, դրան հետամուտ է լինում»:
Նա սպառնացել է Հունաստանին՝ նշելով.
«Հունաստանին զգուշացնում ենք, որ խելքը գլուխը հավաքի և հեռու մնա երազանքներից և գործողություններից, որոնք կավարտվեն հիասթափությամբ, ինչպես եղել է մեկ դար առաջ: Թուրքիան, ինչպես չի հրաժարվի Էգեյան ծովում իր իրավունքներից, այնպես էլ չի վարանի կիրառել իր իրավասությունները, որոնք կղզիների ռազմականացման հարցում միջազգային պայմանագրերով շնորհված են իրեն»:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
ԴԺՀ-ում մահապատժի են ենթարկել 3 օտարերկրացու. դատապարտյալները գնդակահարվելու են
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել 3 օտարերկրացու, որոնք կռվել են ուկրաինական...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Լավրովի այսօրվա հայտարարության մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ...
ՌԴ ԱԳՆ-ն սղագրությունում փոխել է Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունը
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար...