
Որ ընկերություններն են իրականացնում ավտոմեքենաների գազաբալոնների լիցենզավորումը․ ցանկ

Օգոստոսի 16-ից գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է 6 ամսվա ընթացքում դիմեն լիցենզավորված կազմակերպություններին իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար: Ներդրված նոր կարգը կգործի համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» կատարված լրացումների, ըստ որի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, որից հետո միայն կթույլատրվի մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցների շահագործումը:
Auroranews-ը քաղաքացիներից պարբերաբար զանգեր է ստանում՝ հետաքրքրվում են, թե ո՞ր ընկերություններ են զբաղվում լիցենզավորման գործընթացով։ Այդ պատճառով ևս մեկ անգամ հրապարակում ենք լիցենզովորված ընկերությունների ցանկը։