Հայ աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի հաղթող։
Աշակերտների նախագծած սարքը որպես մրցույթի հաղթող կուղարկվի տիեզերք։ Թռիչքը նախատեսվում է հունիսին տիեզերք դուրս եկող ենթաուղեծրային հրթիռից։
Մրցույթին մասնակցել են 12-21 տարեկան հայ պատանիներ եւ երիտասարդներ: Եզրափակիչ փուլ անցել էին 3 թիմ (Ad Astra, AYAS, GDL), որոնք էլ ներկայացրին իրենց ստեղծած սարքը եզրափակիչ ընտրության համար։
Դպրոցի Ad Astra թիմի անդամներն են 12-րդ դասարանի աշակերտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը եւ 11-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներական ակումբի ղեկավար Վազգեն Գաբրիելյանը եւ ռոբոտաշինության լաբորատորիայի աշխատակից, «Այբ» դպրոցի շրջանավարտ Ռուբեն Քերոբյանը։
Աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվելու է ենթաուղեծրային հրթիռում եւ ուղարկվելու բաց տիեզերք՝ մինչեւ 125 կմ բարձրություն, այսինքն հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե եւ այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի եւ ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության եւ օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող սենսորները նախատեսվել եւ առաջարկվել են AYAS թիմի կողմից եւ ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։
Դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտները մրցույթում հաղթելու շնորհիվ նաեւ հնարավորություն կունենան մասնակցելու «Ստարմուս» գիտական 6-րդ միջազգային փառատոնին:
Նմանատիպ հոդվածներ
«Հորդորում ենք զգոն լինել». ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել
ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին,...
«Խոշոր վնասներ ենք կրում այս առումով». Քերոբյանը` Լարսի հետ կապված խնդրի մասին
Վերին Լարսի անցակետում մեծ հերթերի հետ կապված խնդիրը դեռևս շարունակում է խիստ ծանր մնալ, հայկական բեռնափոխադրողները, արտ...
2.2 մլն դրամի հատված ընկուզենի` Սյունիքի մարզում
ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբեր...
«Հուլիսի 1-ից մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով». Թումանյանց
Հայաստանում հուլիսի 1-ից մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կատարվեն...