Իմ դեմ էր արշավ, Թաթոյանի հետ արվածը նույնիսկ արշավիկ չէր. Կարեն Անդրեասյան
Նախկինների բոստանը չեմ ուզում քար գցել, բայց ժամանակին, երբ որ մի անձի պետք էր նստեցնել, բոլոր մարմինները շարքով կանգնած իրար ձեռք ձեռքի տված անում էին նմանատիպ գործողություններ։ Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի և Գլխավեր դատախազ Արթուր Դավթյանի միջև հարաբերություններին։
Դիտարկմանը, երբ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հակասում էր իշխանության տեսակետին, նրան կառավարության նիստերին չէին հրավիրում, եւ այսպես ասած՝ արշավ էին սկսել նրա դեմ, այդ գործընթացն ինչպե՞ս կբացատրի՝ նախարարն արձագանքեց.
«Այ իմ դեմ իսկապես արշավ սկսվել էր, այն որ ասում են՝ արշավը այսպիսին է լինում: Այն, ինչ արվել է պարոն Թաթոյանի հետ, նույնիսկ արշավիկ չէր, ջերմ հարաբերություններ ու աջակցություն է եղել: Կառավարության նիստերին ես ինքս չեմ գնացել երկար ժամանակ, որովհետեւ համարել եմ, որ ՄԻՊ-ի ներկայությունը այդ նիստերին ոչ նպատակահարմար է: Հիմա, իմ իմանալով, պարոն Թաթոյանը ինքն է բաց թողել որոշ ժամանակ նիստեր, որից հետո իր այդ տեղը կարծեմ հանել էր: Սա արշավ չէ, եթե կառավարության նիստին մասնակցությունը լիներ արշավ, իմ պաշտոնավարման ժամկետը մինչեւ վերջ կավարտվեր»:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը հեռանում է. ինչ է սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վա...
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Ռուսաստանը կհարվածի Ուկրաինայի որոշումների կայացման կենտրոններին, եթե ամերիկյան զենքերը օգտագործվեն ՌԴ տարածքների դեմ. Մեդվեդև
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան հարվածի ՌԴ տարածքի վրա։ «Ռուսաստանը հարվածներ...
Սասուն Խաչատրյանի և Արթուր Դավթյանի միջև վեճը թեժացել է. ինչ է հայտնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վեճ...