Արարատ Միրզոյանը հեռանում է. ինչ է սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վարչությունից չի առաջադրվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչն անակնկալի է բերել ՔՊ շարքայիններին, որոնք ողջ օրը քննարկել են դրա պատճառները եւ մի քանի եզրահանգում արել։
Կա՛մ Արարատ Միրզոյանը չի կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին, նրան է կասկածում նոյեմբերի 9-ի գիշերն իր ծեծը կազմակերպելու հարցում, դրանից հետո էլ իրեն ԱԺ նախագահի պաշտոնից է զրկել, ուստի որոշել է ցույց տալ, որ չի ուզում նրա ղեկավարած վարչությունում լինել։ Ոմանք ավելի հեռուն գնացող հետեւություններ են արել, թե Միրզոյանին պատրաստում են ժառանգորդի դերի համար։
Ուշագրավ է, որ առաջադրվել է նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը պատերազմից հետո հեռացել էր թիմից, անգամ պատգամավորական ցուցակում չընդգրկվեց: Որքան էլ զարմանալի է՝ չի առաջադրվել նաեւ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, փոխարենը Լենա Նազարյանն է առաջադրվել, իսկ նրա ամուսին Նարեկ Բաբայանը, որը գործող վարչության անդամ էր, չի առաջադրվել։
Առաջադրվել է նաեւ նախորդ վարչություն չմտած, ներկայումս վարչապետի կնոջ մտերիմ Մխիթար Հայրապետյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Ռուսաստանը կհարվածի Ուկրաինայի որոշումների կայացման կենտրոններին, եթե ամերիկյան զենքերը օգտագործվեն ՌԴ տարածքների դեմ. Մեդվեդև
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան հարվածի ՌԴ տարածքի վրա։ «Ռուսաստանը հարվածներ...
Սասուն Խաչատրյանի և Արթուր Դավթյանի միջև վեճը թեժացել է. ինչ է հայտնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վեճ...
Ռուսաստանը գործնականում դադարել է կորուստներ կրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում. Պետդումայի պատգամավոր
Ռուսաստանը գործնականում դադարել է կորուստներ կրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում, սա ռազմական գործողությունն...