Իրավիճակը շատ բարդ է, մենք օրական 60-100 զինվոր ենք կորցնում․ Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերը օրական 60-100 զոհ և 500 վիրավոր են ունենում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Lenta.ru-ն։
«Իրավիճակը շատ բարդ է, մենք օրական 60-100 զինվոր ենք կորցնում, որոնք զոհվում են և մոտ 500 մարդ վիրավորվում մարտերում։ Այսպիսով, մենք պահպանում ենք մեր պաշտպանական շրջագծերը»,- ասել է Զելենսկին՝ մեկնաբանելով իրավիճակը Դոնբասում։
Ավելի վաղ բրիտանական The Gurdian թերթը նշել էր, որ ուկրաինական բանակը մեծ կորուստներ է կրել Դոնբասում։ Հոդվածի հեղինակների խոսքով՝ ռուս զինվորականների մարտավարությունը, որը որոշել է մարտի ընթացքը, ուկրաինացիներին «դաժան երկընտրանքի» առաջ է կանգնեցրել՝ իրենց դիրքերը պահել արագ աճող կորուստների ֆոնին կամ նահանջել։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...