Արտաշատում 40–ամյա տղամարդը սպառնում է ցած նետվել մարզպետարանի տանիքից. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 60 հասցեում գտնվող Արարատի մարզպետարանի շենքի տանիք և սպառնում է ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Խաժակ Հ.-ն է: Արդեն տեղում մարզի ոստիկանապետն ու Արտաշատի ոստիկանապետը մոտ 30 րոպե բանակցություններ են վարում Խաժակ Հ.-ի հետ, ինչի արդյունքում կարողանում են համոզել նրան, որպեսզի չդիմի նման քայլի և նրան ցած են իջեցնում տանիքից ու տեղափոխում ոստիկանության Արտաշատի բաժին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խաժակ Հ.-ն եղել է ոչ սթափ վիճակում և խմածության աստիճանը պարզելու համար սթափության փորձաքննություն է նշանակվել:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական դեպք. Հայտնաբերվել է 11-ամյա տղայի դի. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանու...
Չեչնիայի և Լուգանսկի մարտիկներն ամբողջությամբ ավարտել են Սևերոդոնեցկի «մաքրումն ազգայնականներից». Քադիրով
Չեչնիայի ստորաբաժանումների և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի մարտիկներն ամբողջությամբ ավարտել...
Ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսը անչափահաս եղբայրներ են. Shamshyan. com
ՀՀ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի...
Առեղծվածային դեպք «Արմավիր» ՔԿՀ-ի մոտ. հայտնաբերվել է տդամարդու՝ վնասվածքներով դի. Shamshyan. com
Երեկ՝ մայիսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 13:50–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապա...