Առեղծվածային դեպք «Արմավիր» ՔԿՀ-ի մոտ. հայտնաբերվել է տդամարդու՝ վնասվածքներով դի. Shamshyan. com
Երեկ՝ մայիսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 13:50–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Խաչատրյանը, ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու նուն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետն ու ավագ քննիչ Վարդանյանը:
Ոստիկաններն ու քննիչները Էջմիածին քաղաքից դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան-Քյարա» կոչվող խաչմերուկի բետոնե կանգառի մոտ հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թամոյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Չեչնիայի և Լուգանսկի մարտիկներն ամբողջությամբ ավարտել են Սևերոդոնեցկի «մաքրումն ազգայնականներից». Քադիրով
Չեչնիայի ստորաբաժանումների և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի մարտիկներն ամբողջությամբ ավարտել...
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. էջմիածնում բախվել են Toyota-ն և ВАЗ 2106-ը. կա վիրավոր. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:120–ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյա...
Ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսը անչափահաս եղբայրներ են. Shamshyan. com
ՀՀ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի...
Արտաշատում 40–ամյա տղամարդը սպառնում է ցած նետվել մարզպետարանի տանիքից. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժի...