ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական դեպք. Հայտնաբերվել է 11-ամյա տղայի դի. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ Ճամբարակից դեպի «պալիգոններ» տանող «Կթարանի» տարածքում երեխայի մարմին կա և անհրաժեշտ է շտապ շտապօգնություն ուղարկել:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում Վահան գյուղի վարչական տարածքում գտնվող «Բատտախլու» 2-րդ հանդամասի տարածքում «Կթարան» կոչվող անասնագոմում Արարատի մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն, ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի նռնակ, անզգույշ վարվելու հետևանքով նռնակը պայթել է, երեխան տեղում մահացել է:
Մանրամասները` կայքում։
[10f5203e3336b68f7449da66e249407b.jpg]
[f37d67888a7cb91a6b5428401061a59f.jpg]
[5097976c4ec3ccd17cdc763060b65924.jpg]
[764864ec26aaeb291693ad386725f5ae.jpg]
[76d47948f763314062441f24f9eac3e1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայ գործարարի սպանության փաստով ՌԴ-ում քրգործ է հարուցվել
Արդեն հայտնել էինք, որ Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա գործարար Հովհաննես Կամարյան...
Արտաշատում 40–ամյա տղամարդը սպառնում է ցած նետվել մարզպետարանի տանիքից. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժի...
Երևանում հրդեհ է բռնկվել Պարսեղով փողոցի տներից մեկում
Հունիսի 2-ին, ժամը 21:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարսեղով...
Ստամբուլում մեքենան բախվել է կանգառին. կան տուժածներ և զոհ
Ստամբուլում ավտոմեքենան բախվել է ավտոբուսի կանգառին, ինչի հետևանքով կան վիրավորներ և զոհ: Այս մասին գրում է թուրքական TR...