Ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսը անչափահաս եղբայրներ են. Shamshyan. com
ՀՀ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռոստովյան և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Մարտին Մ.-ի վարած Mazda մակնիշի և 63-ամյա Միքայել Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, 10-ամյա Ալբերտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 6-ամյա Հակոբ Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահագն Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր անչափահասները Mazda-ի վարորդի երեխաներն են:
[88b83ce46c61c49e1320e7f2293f315d.jpg]
[7d60879dc78a934144c215a367ce9310.jpg]
[6d9a510073b33b65e224d1140bea0355.jpg]
[eb06b48593cf26f1466e9d6f25db65c7.jpg]
[7580182b68a458a603d32a58bf71b0de.jpg]
[351a49f5af374ab25f0250ecd377b8bb.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Չեչնիայի և Լուգանսկի մարտիկներն ամբողջությամբ ավարտել են Սևերոդոնեցկի «մաքրումն ազգայնականներից». Քադիրով
Չեչնիայի ստորաբաժանումների և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի մարտիկներն ամբողջությամբ ավարտել...
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. էջմիածնում բախվել են Toyota-ն և ВАЗ 2106-ը. կա վիրավոր. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:120–ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյա...
Առեղծվածային դեպք «Արմավիր» ՔԿՀ-ի մոտ. հայտնաբերվել է տդամարդու՝ վնասվածքներով դի. Shamshyan. com
Երեկ՝ մայիսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 13:50–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապա...
Արտաշատում 40–ամյա տղամարդը սպառնում է ցած նետվել մարզպետարանի տանիքից. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժի...