«Ուկրաինայում իրագործում են Բելառուսում չհաջողված սցենարը». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում իրագործվում է սցենար, որը չի հաջողվել Արևմուտքի մոտ բելառուսական տարածքում։
«Նայելով Ուկրաինային ՝ մենք հասկանում ենք, որ այնտեղ ծավալվում է մեր հողի վրա չիրագործված սցենար։ Երբ հարց ենք տալիս` իսկ ինչ կլիներ մեզ հետ, խնդրում եմ նայեք դեպի Ուկրաինա։ Մենք հասկանում ենք սպառնալիքների մակարդակը, որոնց ակտիվությունն ընդամենը տեղափոխվել է հարեւան երկրի տարածք», - հայտարարել Է Լուկաշենկոն տեղեկատվական քաղաքականության կատարելագործման հարցով խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքը մեջբերում Է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:
Երկրի ղեկավարը նշել է, որ հավաքական Արեւմուտքը փորձում է Բելառուսի վրա ազդել հոգեբանական գործողությունների եւ մարդկանց գիտակցության վրա ազդեցության մեթոդիկաների օգտագործմամբ եւ պետք է քննարկել Ազգային անվտանգության ոլորտում ժամանակակից սպառնալիքներին հակազդելու հետագա ռազմավարությունը:
«Այս թեմային մենք առաջին անգամ չենք անդրադառնում, քանի որ այն շարունակում է արդիական լինել։ Եվ ոչ միայն շարունակում է լինել, այլ այդ առումով մեր վրա ճնշումն ուժեղանում է։ Դրա համար էլ մեր կողմից հակազդեցությունը պետք է լինի համապատասխան։ Մարտահրավերները, որոնց մենք այսօր բախվում ենք, նոր պատմություն չէ։ Մենք մշտապես ենթարկվում ենք գաղափարական, տեղեկատվական, ռազմական և հոգեբանական սպառնալիքների», - ասել Է Լուկաշենկոն։
«Մեր առջեւ ծառացած խնդիրները բարդ են, բայց լուծելի», - վստահություն է հայտնել Բելառուսի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
«Պաշտոնապես հայտարարում եմ...». Օհանյանը` մամուլում ցուցադրվող առանձնատան մասին
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մասնավորապես նշելով. «...
«Մեր այսօրվա հավաքը մի փոքր այլ ֆորմատով է լինելու». Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության առաջիկա անելիքները
«Դիմադրության» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության անելիքներ...
«Զելենսկին չի կարող կոչվել Ուկրաինայի նախագահ». ինչ են հայտարարել Խերսոնում
Վլադիմիր Զելենսկին չի կարող կոչվել Ուկրաինայի նախագահ, քանի որ իրականում արեւմտյան տերերի ռեզիդենտն է: Այս մասին մայիսի...
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ է առաջարկել Էրդողանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Էրդողանն ա...