ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանը Վարդևանյանի նկատմամբ բիրտ ուժ է կիրառել՝ սեղմելով պարանոցը
Պատգամավորի նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրող էս «կարմիր բերետավորը» նույն այն «ոստիկանն» է ով դաժան կերպով ծեծի էր ենթարկում երեք պատերազմի մասնակից, թոշակառու Գիորգի Արեսատակեսյանին (Ժոռ պապին), հատկանշական է, որ Արեստակեսյանի նկատմամբ վերջինս կիրառել էր նույն խեղդող հնարքից: Սույն ոստիկանի կողմից նման բռնության դեպքերով տեսանյութերը համացանցում բազմաթիվ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանըի նկատմամբ բռնի ուժ կիրառելուն: Նա նաև լուսանկարներ է տարածել:
Նա նաև հավելել է. «Հիշեցնեմ, որ Գ.Արեստակեսյանի կողմից հաղորդում էր ներկայացվել տվյալ դեպքի հետ կապված, սակայն մեղադրանք առաջադրվեց ի վերջո Գ.Արեստակեսյանին: Սրա վերաբերյալ նյութերը նախապատրաստվում են հակակոռուպցիոն կոմիտեում, ուստի պատգամավորի դեպքով հաղորդում ներկայացնող անձին կհորդորեմ, որ հաղորդում տալիս, նյութերի նախապատրաստման ընթացքում հղում կատարի նաև Գիորգի Արեստակեսյանի դեպքին:
Սրա նմանները իրավունք չունեն ուսադիր կրելու: Պատիժդ չի ուշանա...»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանից վերադարձված Էդուարդ Մարտիրոսովի ժամանման կադրերը. Sputnik
Ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը վերադարձել է Ադրբեջանից Երևանում՝ բացառիկ կադրեր Sputnik Armenia-ից:&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիրները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը
«Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները, հասնելով Հանրապետության հրապարակ, շրջափակեցին կառավարության շենքի բոլոր մուտք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մուրճով, մետաղյա ձողերով, շշերով հարձակվել են. քրգործ է հարուցվել` հունիսի 3-ի անկարգության դեպքի մասով
Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում hունիսի 3-ին կատարված զանգվածային անկարգության դեպքի առթիվ ՔԿ հատկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձյուն ու բուք․ Գեղարքունիքը՝ հիմա
Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։ Auroranews.am-ը տեսանյութեր է ստանում, որտեղ երևում է, որ առատ ձյունը չի դադա...