Opel-ը՝ մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է բնակչի հողամասում. ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Գրետա Ղ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհին հարակից բնակչին պատկանող հողամասում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գրետա Ղ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Կարինե Ղ-ն, 31-ամյա Խանում Ղ-ն, 66-ամյա Եվգենյա Ղ-ն և 30-ամյա Անահիտ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է «Թաքնված ջրվեժ»-ի մոտ ընկերուհու հետեւից գետը նետված 29-ամյա տղայի դին
Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնվ...
Բախվել են Hyundai-ն ու «Զազո» անվամբ ավանակով լծասայլակը. լծասայլակի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապա...
Հայաստանում Եգիպտոսի դեսպանի տնից մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարել
Է. Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Վերին Անտառային փողոցում բնակվող Եգիպտոսի դեսպանի տան աշխատակցուհին գողություն է կատարել:...
Մահվան ելքով վրաերթ․ Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում
Այսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ...