
Բերման է ենթարկվել Գեղամասարի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը

Մենք մեր խաղաղ ակցիան ենք իրականացնում, ոչ մի բռնի գործողություն չեն ցանկանում անել, մեր նպատակն այն է, որ կառավարությունը ուշադրություն դարձնի մեր պահանջներին։ Այս մասին ասաց Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը, ով մի խումբ քաղաքացիների հետ փակել է Վարդենիս- Սոթք ճանապարհը, փոխանցում է tert.am-ը։
«Սատարում ենք «Դիմադրություն» շարժանը և մեր ակցիա ենք իրականացնում այստեղ»,- ասաց նա։
Ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհը նշելով, որ ոստիկանության պահանջը չի քննարկվում, ինչից հետո հրմշտոց սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկանները բերման ենթարկեցին Գեղամասար համայքի նախկին ղեկավարին։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները փակել են նաև Երևան-Սևան միջպետական մայրուղին։ Այսօր անհնազանդության ակցիաներ են եղել նաև այլ մարզերում։