Արցախի նախագահը ԱԽ նիստում մանրամասներ է պատմել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կուսակցությունների պահանջով մայիսի 25-ին հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների եւ ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու մասին ձեւակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձեւակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ ԱԽ նիստին Հարությունյանը ներկայացրել է Փաշինյանի հետ Բրյուսելից հետո կայացած իր հանդիպման մանրամասները եւ գրեթե նույն մտքերն է արտահայտել, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում` հարցուպատասխանի ժամանակ։
Վստահեցրել է, որ Փաշինյանը Բրյուսելում չի հրաժարվել Արցախի կարգավիճակից, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը սեփական նախաձեռնությամբ, ընդհանուր հայտարարի չեկած՝ բանակցությունների մասին իր մեկնաբանություններով է փորձել տպավորություն ստեղծել, թե դրված է ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ Ղարաբաղում ապրող «էթնիկ հայերի իրավունքների ու անվտանգության» ապահովման հարցը։ ԱՀ նախագահը մի քանի անգամ շեշտել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն փոխանցել է, որ ինքը չի կարող հաշվի չառնել Արցախի դիրքորոշումը եւ ինքնուրույն որոշումներ կայացնել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Ռուսաստանը կօգնի հաղթահարել պարենային համաշխարհային ճգնաժամը, եթե Արևմուտքը չեղարկի պատժամիջոցները. Պուտին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դա...
ՔՊ խմբակցությունը չի մասնակցի Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տարածել է ՔՊ խմբակցության հայտարարությո...
«Գազպրոմը» կկորցնի Հայդաչ գազի պահեստարանը, եթե այն գազով չլցնի. Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ «Գազպրոմը» կկորցնի Հ...