Փաշինյանը որոշել է կրկին «կրուտիտներով» լիցքաթափել երկրում իրավիճակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավորները երեկ մեզ հետ մասնավոր զրույցներում պնդում էին, թե Շառլ Միշելի հայտարարությունն Արցախի մասով՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու հետ կապված, սխալ է թարգմանվել։ Դրա արդյունքում է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը հրաժարվում է Արցախի կարգավիճակից։ Մեր հարցին՝ այդ դեպքում կառավարությունն ինչո՞ւ չի շտապում հերքել կամ խմբագրել Միշելի հայտարարությունը, ՔՊ-ականները չկարողացան պատասխանել։
Ասացին միայն, որ, ըստ ամենայնի, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը կհայտարարի այդ մասին։ Ի դեպ, երեկ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը թեթեւակի «անոնսեց»՝ ճեպազրույցի ժամանակ ասելով, թե «Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային»։
Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը որոշել է կրկին «կրուտիտներով» լիցքաթափել երկրում իրավիճակը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Ինչ է նկատի ունեցել Շառլ Միշելը՝ «Ղարաբաղի էթնիկ հայեր» արտահայտությամբ
Իրավունքներն ու անվտանգության հարցը եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը և առա...
Ինչ է ծրագրում ընդդիմությունը վաղը
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը ուժային կառույցներին և պետական բոլոր պաշտոնյաներին կոչ արեց...