«Թուրքիան չի ստացել ակնկալվող աջակցությունն իր դաշնակիցներից». Էրդողան
Թուրքիան ՆԱՏՕ–ի իր դաշնակիցներից ակնկալվող աջակցություն չի ստացել ո՛չ պաշտպանության, ո՛չ էլ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Այս մասին Գյոլդժյուկ նավաշինարանում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիան չի ստացել ակնկալվող աջակցությունն իր դաշնակիցներից ո՛չ սեփական կարիքները պաշտպանության ոլորտում բավարարելու, ո՛չ էլ ահաբեկչության դեմ իր 40-ամյա պայքարի շրջանակում։ Մեր երկիրը բազմիցս ակնհայտ և գաղտնի պատժամիջոցների, սպառնալիքների, ճնշման և շանտաժների է ենթարկվել», – ասել է թուրք առաջնորդը։
Ավելի վաղ Financial Times ամսագիրը գրել էր, որ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ–ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ հայտի ուսումնասիրման գործընթացը։ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ–ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում, որ այդ երկրներն առնչություն չունեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Եթե Թուրքիան համաձայնի, ըստ Էրդողանի, ՆԱՏՕ–ն «կդառնա ոչ թե անվտանգություն ապահովող կազմակերպություն, այլ վայր, որտեղ ահաբեկիչների ներկայացուցիչներ կլինեն»։ Երկրները չեն կարող դաշինքի մաս կազմել առանց բոլոր անդամների միաձայն հավանության։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը քաղցկեղ ուներ. ամերիկացի կինոռեժիսորը մանրամասներ է պատմում
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն...
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս, որն օգտագործել են զինյալները։ Այս մասին հայտարարել է «Վոստոկ»...
Հայտնի է սահմանազատման հարցերով հայաստանյան հանձնաժողովի կազմը. Փաշինյանը ստորագրել է որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգ...
Պուտինի դեմ անհաջող մահափորձ է տեղի ունեցել. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը պնդել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետ...