«Լեհաստանի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ խելագարության է հասնում». Պեսկով
«Լեհաստանի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ խելագարության է հասնում, հետևաբար «Յամալ-Եվրոպա» խողովակաշարով ռուսական գազի տարանցման հետ կապված հետագա իրավիճակը դժվար թե հնարավոր լինի կանխատեսել»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Լեհաստանը որոշել է ժամանակից շուտ խզել ռուսական գազի մատակարարման պայմանագիրը։ Համաձայն պայմանագրի, որն ուժի մեջ է մինչև 2022 թվականի տարեվերջ, Լեհաստանը կարող է տարեկան մինչև 10 միլիոն խորանարդ մետր գազ ստանալ Ռուսաստանից։ Երկրի իշխանությունները որոշել են չերկարաձգել պայմանագիրը։ Ապրիլի 27-ին «Գազպրոմը» դադարեցրեց գազի արտահանումը բուլղարական Bulgargaz և լեհական PGNiG-ի ընկերություններվ՝ գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։
Պեսկովը նշել է, որ այժմ դժվար թե հնարավոր լինի խոսել ինչ-որ պայմանագրային հարաբերությունների մասին, քանի որ Լեհաստանը «վաղուց հրաժարվել է վճարել գազի համար», ընդ որում ՝ շարունակում է անուղղակիորեն այն ստանալ ՝«գնելով այն այլ կողմից` բայպասների (պահուստային ուղիներ -խմբ.) հայտնի սխեմայով»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը քաղցկեղ ուներ. ամերիկացի կինոռեժիսորը մանրամասներ է պատմում
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն...
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս, որն օգտագործել են զինյալները։ Այս մասին հայտարարել է «Վոստոկ»...
Հայտնի է սահմանազատման հարցերով հայաստանյան հանձնաժողովի կազմը. Փաշինյանը ստորագրել է որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգ...
Պուտինի դեմ անհաջող մահափորձ է տեղի ունեցել. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը պնդել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետ...