Լուկաշենկոն ժամանել է Սոչի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին կիրակի օրը Telegram ալիքում հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
«Սոչին կրկին դարձել է միջպետական կարևոր երկխոսությունների հարթակ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է մեր քաղաք՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է Սոչիի ղեկավարի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ Սոչիում նման հանդիպումների անցկացումը, որտեղ քննարկվում են պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման թեմաները, քաղաքին միջազգային մակարդակում աճի և առաջխաղացման լրացուցիչ հնարավորություններ է տալիս։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը քաղցկեղ ուներ. ամերիկացի կինոռեժիսորը մանրամասներ է պատմում
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն...
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս, որն օգտագործել են զինյալները։ Այս մասին հայտարարել է «Վոստոկ»...
«Հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել». Քերոբյան
2022թ․ ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճել է բավականին առույգ ձևով և հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664,736 աշխատ...
Ուկրաինացի դիվերսանտները Բելառուսի տարածք են մտնում. Անվտանգության խորհրդի պետքարտուղար
Ուկրաինայից դիվերսիոն հետախուզական խմբերը մտնում են Բելառուսի տարածք։ Sputnik Բելառուսի հաղորդմամբ՝ «Վոյեն ՏՎ»-ի եթերում...