«Հայ տղամարդու վարքագիծ կա, բարոյական սահմաններ կան». Վարդևանյան
Կազմակերպիչների կողմից տրամադրվել է ցուցակ, որտեղ միայն իշխանական պատգամավորների անուններն են, դա՞ է իրենց պատկերացրած ժողովրդավարությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ այս պահին ընթանում է Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագմավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ իրենց թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ:
«Այսինքն ուզում են, որ այստեղ այլ կարծիք չհնչի: Թող Շվեդիայում, նորվեգիայում իմանան, որ դա է ժողովրդավարությունը:
Միայն միասնականությամբ եւ պայքարով է հնարավոր այս վիճակից դուրս գալ: Միայն այն, որ կին պատգամավորի թեւից կարելի է քաշել, մենք այդպիսի բան չենք հիշում: Մենք դա չենք ուզել, մենք չենք ուզել, որ հայրենասեր տղերքը լինեն քաղբանտարկյալ: Սահման պահող տղեն ոնց կարող է լինել քաղբանտարկյալ:
Մենք ժողովրդի պահանջով, նաև ըստ օրենքի, մտանք հյուրանոց, բայց հենց ավելի մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է: Լավ, օրենքը վերանում է, բայց հայ տղամարդու վարքագիծ կա, բարոյական սահմաններ կան։ Իմ գործընկեր Աննա Գրիգորյանի ձեռքից քաշում է հայ տղամարդը հանուն ինչի՞»,- ասաց Վարդևանյանը։
Պատգամավորները սկսեցին վանկարկել՝ «Պայքար», «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ»:
Նշենք, որ լրագրողներին նույնպես թույլ չեն տվել մտնել ֆորումի սրահ եւ լուսաբանել այն:
Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ինչպես ասում են՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե դա ճիշտ է, ինչու՞ ենք մենք դեռ պայքարում գերիների վերադարձի համար». Արարատ Միրզոյան
Մայիսի 20-ին Իտալիայի Թուրին քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանը, որին մասնակցել և ել...
«ՌԴ-ի դեմ կիբեռտարածությունում լայնամասշտաբ պատերազմ է սկսվել». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է. «Ռուսական ՏՏ ենթակառուցվածքի վրա կիբեռգր...
Բայրամովը` Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստի մասնակիցներին պատմել է Հայաստանի հետ հ...
Արցախում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի
Արցախում նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնցով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական...