Բայրամովը` Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստի մասնակիցներին պատմել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Նշելով, որ Ադրբեջանը հարգում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, այդ թվում եւ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, նախարարն ընդգծել է, որ այդ սկզբունքները համաշխարհային խաղաղության, անվտանգության եւ կայունության հիմքն են:

 

«Ադրբեջանի ԱԳ նախարարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի մասին: Նախարարն ընդգծել է, որ ներկայում հետեւողական ջանքեր են գործադրվում՝ ուղղված երկու երկրի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Բայրամովը նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումը դրական ազդեցություն է ունեցել այդ գործընթացի վրա: 

 

Նախարարն ընդգծել է, որ հանդիպման արդյունքում երկու երկրի ԱԳ նախարարներին հանձնարարություններ են տրվել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումն սկսելու, սահմանագծման եւ սահմանազատման հորցով համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծելու մասին»,- փոխանցում են ԶԼՄ-ները:

Քաղաքականություն

Պատահարներ