«Ավելի քան 1900-ն արդեն գերի են հանձնվել». Շոյգուն մանրամասներ է հայտնել «Ազովստալ»-ի մասին
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված ազգայնականներից ավելի քան 1900-ն արդեն գերի են հանձնվել։ ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում այս հայտարարությունն է արել պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով՝ «Ազովստալը» դեռ արգելափակված է, իսկ գործարանի տարածքից տարհանել են խաղաղ քաղաքացիների, որոնց այնտեղ էին պահում ուկրաինացի ազգայնականները։
«Փրկվել է 177 մարդ, այդ թվում՝ 85 կին և 47 երեխա։ Բոլորին ցուցաբերվել է որակյալ բժշկական և հոգեբանական օգնություն։ Գործարանում արգելափակված ազգայնականները սկսել են գերի հանձնվել»,- հայտնել Է Շոյգուն։
Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ զենքը վայր էին դրել 1387 ուկրաինացի ծովային հետևակայիններ:
ՌԴ-ի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի զինուժերի խմբավորումները շարունակում են ընդլայնել Դոնբասի տարածքների նկատմամբ վերահսկողությունը, ավարտին է մոտենում ԼԺՀ-ի ազատագրումը:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե դա ճիշտ է, ինչու՞ ենք մենք դեռ պայքարում գերիների վերադարձի համար». Արարատ Միրզոյան
Մայիսի 20-ին Իտալիայի Թուրին քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանը, որին մասնակցել և ել...
«ՌԴ-ի դեմ կիբեռտարածությունում լայնամասշտաբ պատերազմ է սկսվել». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է. «Ռուսական ՏՏ ենթակառուցվածքի վրա կիբեռգր...
Բայրամովը` Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստի մասնակիցներին պատմել է Հայաստանի հետ հ...
Արցախում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի
Արցախում նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնցով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական...