44-օրյայի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հնարավոր առավելագույն ծավալով հասանելի կլինի հանրությանը. Քոչարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է որոշ լրատվական կայքերում այսօր տեղ գտած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հոդվածներին:
Ի պատասխան՝ Քոչարյանը տեղեկացրել է՝ «քննիչ հանձնաժողովն իր աշխատանքային բնականոն ընթացքը չի պատրաստվում համապատասխանեցնել որոշ թերթերի խարդավանքների տրամաբանությանը»։
«Ակնհայտ է, որ նման լրատվականների «ինֆորմացիոն աղբյուրները» ոչ միայն վաղուց հավաստի տեղեկատվություն չեն տրամադրում խմբագրությանը, այլև ամբողջապես սպառելով իրենց՝ ցամաքել են մայրաքաղաքի փողոցներում ևս։
Ինչ վերաբերում է Հանձնաժողովի անկախ խորհրդատուներին, ապա նրանցից յուրաքանչյուրը՝ Սամվել Բաբայանը ներառյալ, շարունակում են տարբեր ձևաչափերով աջակցություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքներին։
Քննիչ հանձնաժողովի անիրականանալի ձախողմանն անհամբերությամբ սպասելու փոխարեն, խառնակչություններով տարված լրատվական կայքերի խմբագիրներին խորհուրդ կտամ կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիրները ուղղակիորեն հրաժարվեցին մասնակցել պատերազմից հետո մեր պետության ու բանակի վերականգմանն ուղղված այս կարևորագույն աշխատանքներին։
Իսկ Քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերջնարդյունքը գնահատողները վստահաբար ո՛չ կեղծիք մատուցող թերթերի, ո՛չ էլ դրանց խմբագրակազմերի տիրույթում չեն գտնվում, հանձնաժողովի ավարտական եզրակացությունը հնարավոր առավելագույն ծավալով հասանելի կլինի հանրությանը, և այդ ժամանակ տեսանելի կլինի այս ամիսների ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքը»,- գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կ...
Սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է․ ԱԽ քարտուղար
Արցախի կարգավիճակը բխելու է անվտանգությունից ու իրավունքների պաշտպանությունից։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրող...
Երևանն արձագանքել է Ալիևի՝ ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին հայտարարությանը
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ընթացքու...