ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԱՏՕ-ին միանալու համար Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես հայտ են ներկայացրել
ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին պաշտոնապես ներկայացրել են իրենց երկրների ՆԱՏՕ-ին միանալու հայտերը։ Հանձնման առցանց արարողությունը հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։
Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է դաշինքին միանալու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը, մտադիր է ապահովել, որ դրա համար անհրաժեշտ բոլոր հարցերը հնարավորինս շուտ լուծվեն: Նա ընդգծել է, որ այժմ ՆԱՏՕ-ն կզբաղվի իր անվտանգության համակարգը Բալթյան երկրներում ադապտացնելու հարցով, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես ջերմորեն ողջունում եմ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու խնդրանքը։ Այն հայտերը, որոնք դուք այսօր ներկայացրել եք, պատմական քայլ է։ Դաշինքը այժմ կքննարկի ՆԱՏՕ-ի ճանապարհին հաջորդող քայլերը։ Պետք է հաշվի առնել բոլոր երկրների անվտանգության շահերը, և մենք վճռական ենք լուծել բոլոր հարցերը և հասնել ընդունելության գործընթացի արագ ավարտին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանը պարզապես չի հաշտվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ՝ Արևմուտքին կոչ անելով այս առիթով պատրանքներ չփայփայել։
«Ռազմական լարվածության ընդհանուր մակարդակը բարձրանում է, իսկ կանխատեսելիությունն այս ոլորտում՝ նվազում։ Ափսոս, որ առողջ բանականությունը զոհաբերվում է ինչ-որ ֆանտոմային պատկերացումների այն մասին, թե ինչ պետք է անել ստեղծվող իրավիճակում»,- ընդգծել է դիվանագետը։
«Թե ինչպես Ռուսաստանը կսկսի ապահովել իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի ընդհանուր դասավորության փոփոխությունից հետո՝ առանձին հարց է։ Դրա լուծումը կախված կլինի այն բանից, թե կոնկրետ ինչ հետևանքների կհանգեցնի Հյուսիսատլանտյան դաշինքին երկու երկրների միանալը»,- հավելել է Ռյաբկովը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմության պատգամավորները մտել են հյուրանոց և դահլիճի դռան մոտ վանկարկում են
Ընդդիմության պատգամավորները մտել են հյուրանոցի տարածք, բայց այս պահին նրանց թույլ չեն տալիս մուտք գործել համաժողովի անցկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային՝ որում այն գտնվել է 2016-ի հունվարից ի վեր». Եղոյան
«Չկա անկլավների հարց։ Նման հասկացություն չկա»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Բրյուսելում բարձրացվե՞լ է անկլավնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դա միակ ճիշտ որոշումն էր». Պուտինի ելույթը` Հաղթանակի շքերթին
«ՆԱՏՕ-ի երկրները չէին ուզում մեզ լսել, նրանք բոլորովին այլ ծրագրեր ունեին, նախապատրաստվելով Ղրիմի վրա հարձակման` դաշինքը...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կ...