ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմության պատգամավորները մտել են հյուրանոց և դահլիճի դռան մոտ վանկարկում են
Ընդդիմության պատգամավորները մտել են հյուրանոցի տարածք, բայց այս պահին նրանց թույլ չեն տալիս մուտք գործել համաժողովի անցկացման դահլիճ: Պատգամավորները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը և այլք, միջանցքում են՝ այդ դահլիճի դռան մոտ, և անգլերենով վանկարկում են «Նիկոլ, դավաճան»:
Հիշեցնենք, որ ցուցարարները Հանրապետության հրապարակում են՝ Marriott Armenia Hotel-ի դիմաց, որտեղ Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ներկա են նաև Հայաստանում ԵՄ ու ԱՄՆ դեսպանները:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ում է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, ում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ Բաղրամյան 26–ի դիմաց ակցիա էին իրականացնում «Դիմադրություն» շարժման աջակիցները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային՝ որում այն գտնվել է 2016-ի հունվարից ի վեր». Եղոյան
«Չկա անկլավների հարց։ Նման հասկացություն չկա»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Բրյուսելում բարձրացվե՞լ է ան...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոն...
Սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է․ ԱԽ քարտուղար
Արցախի կարգավիճակը բխելու է անվտանգությունից ու իրավունքների պաշտպանությունից։ Այսօր կառավարության նիստի ավարտին լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դա միակ ճիշտ որոշումն էր». Պուտինի ելույթը` Հաղթանակի շքերթին
«ՆԱՏՕ-ի երկրները չէին ուզում մեզ լսել, նրանք բոլորովին այլ ծրագրեր ունեին, նախապատրաստվելով Ղրիմի վրա հարձակման` դ...