ՀԱՊԿ առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել․ մանրամասներ

ՀԱՊԿ առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ: Ներկայացնում ենք գլխավոր դրույթները.

 

Բավարարված ենք գլոբալ և տարածաշրջանային օրակարգերի հիմնական կետերի շուրջ մեր արտաքին քաղաքական համակարգման մակարդակով։

Աֆղանստանում և ՀԱՊԿ այլ արտաքին սահմաններում իրավիճակը մտահոգիչ է. սահմանների անվտանգությունը ապահովելու պատրաստակամություն ենք հայտնում։

 

Լրջորեն մտահոգված ենք ճգնաժամերին ուժային միջամտության միտումներով, հակամարտությունների լուծման համար ուժի կիրառման սպառնալիքով՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ։

 

Մտահոգված ենք միջազգային իրավունքի ընտրովի կիրառմամբ, երբ հաշվի չեն առնվում ինքնիշխան երկրների օրինական շահերը, միջամտում են նրանց ներքին գործերին, միակողմանի պատժամիջոցներ են կիրառվում, երկակի ստանդարտներ, ատելություն և անհանդուրժողականություն է դրսևորվում։

Ընդգծում ենք տարածաշրջանում լարվածության նվազեցման կարևորությունը և հաստատում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցություն հաստատելու պատրաստակամությունը։

 

Վճռականորեն դատապարտում ենք պատմական իրադարձությունները կեղծելու ցանկացած փորձ, որը կապված է նացիստական ագրեսիային հակազդելու գործում մեր ներդրման հետ։ Լուրջ մտահոգություն ենք հայտնում նացիզմի դեմ հաղթանակի հետ ասոցացվող խորհրդանշանն արգելելու փորձերի առնչությամբ։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկա պահին նախագահում է ՀԱՊԿ-ում։

Քաղաքականություն