ՌԴ-ից արձագանքել են երկիրը «քաղցկեղային ուռուցքի» հետ համեմատելուն
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վրդովեցուցիչ և անընդունելի է համարել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հայտարարությունը, որում նա ռուսական աշխարհը համեմատել է «քաղցկեղային ուռուցքի» հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա բացարձակապես վրդովեցուցիչ հայտարարություն է, կատաղի և անընդունելի», - ուրբաթ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան Լեհաստանի վարչապետի համապատասխան հայտարարությունների մեկնաբանության խնդրանքին։
«Սա ռուսների հանդեպ այդ ատելության քվինտէսենցիան է, որը, ամենայն հավանականությամբ, մետաստազների պես ախտահարել է ինչպես ամբողջ Լեհաստանի քաղաքականությանը, ղեկավարությանը, այնպես էլ, ըստ էության, շատ առումներով լեհ հասարակությանը, ի ցավ մեզ», - ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ Մորավիեցկին Telegraph-ի սյունակում գրել էր, որ ռուսական աշխարհը համարում է «քաղցկեղային ուռուցք, որը մահացու վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի համար», նրա կարծիքով՝ այն պետք է «վերացնել»։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը հայտնել է իր կարծիքը եռակողմ հանդիպման վերաբերյալ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՊՀ նախարարների խորհրդի նիստում դրական է գնահատել Ռուսաստանի և Ադրբեջ...
Ովքե՞ր են լինելու հաջորդ կառավարությունում. Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը
«Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում պարզաբա...
«Հետևանքները կզգան բոլորը՝ առանց բացառության». Լավրովը՝ Արևմուտքի մասին
Արևմուտքը Ռուսաստանին հիբրիդային պատերազմ է հայտարարել, որի հետևանքները կզգան բոլորը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտ...
«Ուկրաինայի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին ասել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները փաստացի...