Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ավտոմեքենաների մուտքի տուրքերը նվազեցնել
Հայաստանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոմեքենաների մուտքի մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ: Այս մասին Երևանում կայացած հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում լրագրողներին հայտնել է ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանդյանը։
«Տուրքերը հիմա էլ են գանձվում։ Իմ տեղեկություններով ՝ հայկական մեքենաները վճարում են մոտ 240 դոլար, իրանական ավտոմեքենաները նույնպես վճարում են Հայաստանի սահմանը հատելիս։ Այժմ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ: Ամենայն հավանականությամբ` երկու կողմերի մուտքի վճարների չափերը զգալիորեն կնվազեն, նախնական պայմանավորվածություն արդեն կա»,- նշել է Կոստանյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հայկական պետական համարանիշներով մեքենաներն այս տարվա մայիսի 21-ից սկսած` Իրան մուտք գործելու համար կվճարեն 120 դոլար:
Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան գազի մատակարարումների ավելացման հնարավորությանը, ապա Կոստանյանը նշել է, որ ավելի վաղ մի շարք խնդիրների պատճառով մատակարարումները կրճատվել էին, այժմ դրանց ծավալը վերականգնվել է:
«Նաև լավ հնարավորություն է ստեղծվել ապագայում դրանք մեծացնելու համար»,- ասել է առևտրային կցորդը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Ինչպես հաղորդում...