ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին աղբը իջեցնելու փոխարեն վերևից ցած է նետում․ ահազանգ
Ֆեյսբուքյան օգտատեր «Nana Knar» իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Ամիրյան փողոցից և կից գրել․ «Ինչ համակեցության կանոն, ինչ էթիկա ? Սրանց վարձել են , որ աղբը դուրս բերեն ու մարդկանց չխանգարեն, իսկ իրենք այ սենց գռդոն են անում … ու երկու բազմաբնականար շենքից ընդամենը երկու հոգի արձագանքեց, մնացածը լուռ հետևում էին... #կենտրոն #ամիրյան»։
Հրապարակված տեսանյութերից երկրորդում երևում է, որ ներքևում կանգնած տղամարդ կա, որը հավաքում է աղբը և տեղափոխում տարածքում կանգնած մեքենայի մեջ։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով տարածվող տեսանյութին՝ նշում է․ «Շենքից շպրտվող աղբի հետ կապված մի իրական դեպք հիշեցի։ Մոտ տասնհինգ տարի առաջ Մոսկվայում մի վրացի որոշում ա տան ինտերիերը թարմացնի։ Տունը իններորդ հարկում ա լինում ու որոշում ա, որ բազմոցն առաջին հարկ հասցնելու ամենահեշտ տարբերակը վերևից շպրտելն ա։ Նայում ա, որ բակում մարդ չլինի ու միացնում ա բազմոցի ազատ անկման ռեժիմը։ Պատմությունը ծիծաղելի կլիներ, եթե չավարտվեր ողբերգությամբ։ Թարսի պես, էդ պահին շենքի բնակիչներից մեկը շքամուտքից դուրս ա գալիս...
Չէի ուզի շատ կոշտ բնորոշումներ տալ, բայց երբ խոզությունն ու դեգեներատիզմը «համախմբվում» են, դրա արդյունքում ողբերգությունները դառնում են գրեթե անխուսափելի։ Հուսամ՝ ոստիկանությունում արդեն տեսել են տեսանյութը և համարժեք արձագանքել են»։