ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կարմիր բերետավորները» բերման ենթարկեցին Աբովյան–Արամի փողոցում կանգնած քաղաքացիներին
Ոստիկանները փակել են «Դիմադրության» շարժման ավտոերթի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ոստիկանության աշխատակցին խնդրեց պարզաբանել, թե ինչու են արգելու իրենց մուտքը, իրենք կմտնեն հրապարակ, այնտեղից Ամիրյան փողոցով կշարունակեն ավտոերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված է հանրհավաք:
Ոստիկանություն աշխատակիցը պատասխանեց. «Ճանապարհային երթեւեկության, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման խպատասխանատուն ոստիկանությունն է, տվյալ իրավիճակում խաղաղ երթերի անվտանգ ուղեկցման պատասխնատուն եւս ոստիկանությունն է: Մենք ունենք անվտանգային իրավիճակ, եւ դրանից ելնելով խնդրում ենք, որ երթի ուղղությունը փոխեք»:
Ոստիկանությունը կոչ արեց վարորդներին մեքենաները դուրս բերել երթեւեկելի հատվածից, քանի որ հավաքն անօրինական է:
Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այս դեպքով հաղորդում ենք ներկայացրել ԱԱԾ». Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Ոստիկանների սանձարձակությունների դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին աղբը իջեցնելու փոխարեն վերևից ցած է նետում․ ահազանգ
Ֆեյսբուքյան օգտատեր «Nana Knar» իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Ամիրյան փողոցից և կից գրել․ «Ինչ համակեցության կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը ապաքինվել է
Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Միջնամատ ցույց տվող, ցուցարարների վրա թքող կին»․ Գառնիկ Դավթյան
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից։ Ըստ նրա՝...