ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ջերմ ընդունելության է արժանացել Ասենի հայ համայնքի կողմից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմ ընդունելության է արժանացել Ասենի հայ համայնքի կողմից: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն:
Գրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել են Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը:
Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում ներկա կգտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ:
Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը քննադատեց ՀԱՊԿ-ին
Նիկոլ Փաշինյանը քննադատել է ՀԱՊԿ-ին 2020 թվականին Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ իր գործողությունների համար։ Փաշին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արեք ստեղ, արա»․ բողոքի ակցիայի ներկայացուցիչները բերման են ենթարկվում
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք Երևանում կրկին մեկնարկել է ընդդիմադիրների անհանազանդության ակցիան։ Տարածվող տեսակադրերում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալ Ջազիրան» ցուցադրել է սառնարանային մեքենա՝ ռուս զինվորների դիերով
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը Կիևի մարզում ցուցադրել է սառնարանային մեքենա՝ ռուս զինվորների դիերով: Nexta Live-ը նշում է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է երեխան ծիծաղեցնում «Հաղթանակի շքերթի» մասնակիցներին
Ռուսական մեդիատիրույթում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե պատուհանագոգին կանգնած փոքրիկ տղան ինչպես է իր մասնակ...