Ընդդիմությունը վաղը ավտոերթեր կանի. ինչ է սպասվում
Վաղը ժամը 12-ին կլինի ավտոերթ, զուգահեռ տեղի կունենան անհնազանդության ակցիաներ, իսկ ժամը 16-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին այսօրվա հանրահավաքի վերջում ասել է Իշխան Սաղաթելյանը:
նա նաև հայտարարություն է հղել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին․
«ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ․
Վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը։
Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերն ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախողելու պատճառով։
Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել Ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել Ձեր առօրյա աշխատանքում։
Նիկոլ Փաշինյանը այլևս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Ուշագրավ մանրամասներ՝ Փաշինյանի` Մոսկվա կատարած վերջին այցի մասին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ռուսական ամենաբարձր շրջանակների հետ շփվող անձից մենք ուշագրավ մանրամասներ ենք իմացել Նիկոլ Փաշ...
Վազգեն Մանուկյանը կրկին պայքարի կիզակետում է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Նախկին վարչապետ, մեկ տարի առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան...