Արցախում ռուսական մշակութային տներ հիմնելու աշխատանքներ են տարվում. Արարյիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվել են հանրապետության կենսագործունեությանը, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Անդրադառնալով Արցախում ռուսական համայնքի կյանքին՝ Հարությունյանը ղեկավարը նշել է, որ այն մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և այսուհետ ևս իշխանություններն անելու են հնարավորը համայնքի ակտիվությանն աջակցելու համար:
Այդ համատեքստում ընդգծվել է, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո տարվում են աշխատանքներ Արցախի տարածքում ռուսական մշակութային տներ հիմնելու, դրանք անհրաժեշտ գույքով ապահովելու, տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակի բարձրացման և ուսումնասիրման ուղղությամբ:
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը 2021 թվականի մարտին փոփոխություններ կատարեց Լեզվի մասին օրենքում, որի համաձայն` Արցախում, հայերենից բացի, պաշտոնական լեզու դարձավ նաև ռուսերենը։

Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Ինչպես հաղորդում...