Արտառոց դեպք Երևանում. Թուրքիայի քաղաքացիները դիմել են ոստիկանություն, որ իրենց թալանել են «Շաուրմա Քլաբում»
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննության բաժանմունք: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված նյութերը նախապատրաստվել են մայիսի 5-ին Թուրքիայի քաղաքացի Շանթ Ալթունքարանի ահազանգի փաստով: Այդ օրը վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:20-ի սահմաններում, նկատել է, որ «Շաուրմա Քլաբում» գողացել են ընկերոջ՝ Թուրքիայի քաղաքացի, Լարա Ուրնեսվիգոլոյի պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, քարտեր և 2500 ԱՄՆ դոլար: Նույն օրը՝ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Թուրքիայի մեկ այլ քաղաքացի՝ Արի Իուրնէշիօղլին, և հայտնել, որ անհայտ անձը «Շաուրմա Քլաբի» սրահի աթոռի վրայից գողացել է իր կնոջ՝ Թուրքիայի քաղաքացի, Լարա Ուրուլի ուսապարկը, որի մեջ եղել են իրենց անձնագրերը, բանկային քարտերն ու գումար:
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկան...
39-ամյա ուսուցիչը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ
Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության Կապանի բաժին գրություն է ուղարկվել, որ իրենց են դիմել Սյունիքի մարզի դպրոց...
Հայտնաբերվել են նոթատետրեր՝ 2021-ի ընտրություններին «փող բաժանելու» նշումներով
ՀՅԴ կուսակցության անդամները 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք են տվել և ստացել։ Տեղեկությո...
Խոշոր ավտովթար՝ Աբովյանում․ կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժ...