Խոշոր ավտովթար՝ Աբովյանում․ կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 26-ամյա Նորայր Ռոստամյանի վարած Volvo մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գրետել Դավթյանի վարած Kamaz մակնիշի և Երևանի բնակիչ՝ 21-ամյա Դավիթ Սիրեկանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volvo-ի վարորդն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 23-ամյա Յուլյա Կոնստանտինովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
[7ec3a2a171d321e9d56cbea4e79dfd2a.jpg]
[78f6c6165c4ab12059eb601ceaba5d1e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկան...
Արտառոց դեպք Երևանում. Թուրքիայի քաղաքացիները դիմել են ոստիկանություն, որ իրենց թալանել են «Շաուրմա Քլաբում»
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հե...
39-ամյա ուսուցիչը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ
Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության Կապանի բաժին գրություն է ուղարկվել, որ իրենց են դիմել Սյունիքի մարզի դպրոց...
Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին պաշտոնյայի դուստր է
Երեկ՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնությա...