Խարդախություն` ՀայՓոստի անունից. ինչ պետք է իմանալ չխաբնվելու և գումար չկորցնելու համար
Auroranews.am-ը ահազանգ է ստացել հերթական խարդախության դեպքի մասին: Քաղաքացին նշում է, որ իրեն են ուղարկել վճարում իրականացնելու համար մի հղում` ՀայՓոստ ընկերության անվան տակ, և ուղղորդել այդկերպ իրականացնել դրամական փոխանցումները:
Аuroranews.am-ը կապ հաստատեց ընկերության հետ, որտեղից մեզ նշեցին, որ տեղյակ են խնդրի մասին և այդ մասին պարբերաբար ահազանգեր ստանում են:
«ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:
ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Մենք կապվել ենք Ոստիկանության ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության հետ` խարդախության այդ մեխանիզմներն արգելափակելու համար, սակայն այս պահին այն ինչ կարող են անել օգտատերերը` չանցնել անծանոթ հղումներով»,- ասացին ընկերությունից:
Մենք ևս մեկ անգամ հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել, օգտվել բասառապես պաշտոնական աղբյուրներից և ձեզ քաջ հայտնի ծառայություններից։
[db68737fd067998f64eb3f7e3be7b28f.PNG]
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է պատժվել աշակերտին հարվածած ուսուցչուհին. քաղաքապետարանը հայտնում է
Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատ...
Հաղորդավարուհին ռետինե նավակով նավարկելիս է գետն ընկել. ԱԻՆ
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ...
Վարորդական իրավունքի պլաստիկ քարտերն արդեն առկա են․ ՃՈ
Ճանապարհային ոստիկանություը տեղեկացնում է, որ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր...