Պատահարներ
Խոշոր հրդեհ՝ Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում
Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջները, հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածեր չկան։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված տնկարանում որպես պահակակետ շահագործվող վագոն-տնակում։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0