Հայկական սերտիֆիկատների շուրջ խնդիր Ռուսաստանում․ կասեցվել են մի շարք փաստաթղթեր
Ռուսաստանի Հավատարմագրման դաշնային ծառայությունը՝ «Ռոսակկրեդիտացիան», առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրամադրված մի շարք փաստաթղթերի գործողությունը։
Ինչպես հայտնում է գերատեսչությունը, խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի վերաբերյալ մեկ հայտարարագրի մասին է։
Որոշումները վերաբերում են հայկական երկու կազմակերպությունների՝ «Արմտեստ» ՍՊԸ-ին և «Արմ-Տեստ» ՍՊԸ-ին։
«Արմտեստ» ՍՊԸ-ի (026/S-043) փաստաթղթերի գործողությունը դադարեցվել է հուլիսի 10-ից՝ 12 ամիս ժամկետով, իսկ «Արմ-Տեստ» ՍՊԸ-ի (025/S-057) որոշ փաստաթղթեր ժամանակավորապես կասեցվել են։
Ռուսական կողմը որպես հիմք նշել է այն, որ չեն ներկայացվել արտադրանքի նմուշների ներմուծումը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև բացակայել են անհրաժեշտ փորձարկումների արձանագրությունները։
«Ռոսակկրեդիտացիայի» ղեկավար Դմիտրի Վոլվաչը նշել է, որ ծառայությունը գործում է հստակ չափանիշներով և համագործակցում է ԵԱՏՄ գործընկերների հետ։
«Արմտեստ» ընկերության վերաբերյալ որոշումը, ըստ ռուսական գերատեսչության, համահունչ է նաև Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնի դիրքորոշմանը, քանի որ կազմակերպության փաստաթղթերի գործողությունը մինչ այդ արդեն դադարեցվել էր Հայաստանի տարածքում։
«Ռոսակկրեդիտացիան» հայտնել է նաև, որ նախկինում դադարեցրել է ԵԱՏՄ անդամ երկրների ևս 10 սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Տեղեկությունը փոխանցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնին։
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...